Երբ օլիգարխների կամ իշխանության տարիներին միլիարդներ դիզած նախկին պաշտոնյաների կողմից ֆինանսավորվող կայքերը գրում են, որ Տիգրան Սարգսյանը պետք է բանտ նստի, չեն հասկանում, որ եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա իրենց վճարողները պետք է պատասխանեն մեկ պարզ հարցի` ինչպե՞ս են այդքան մեծ հարստությունների տեր դարձել: Իսկ այդ հարցին պատասխանելուց հետո նրանցից շատերը, վստահ եմ, կհայտնվեն բանտում: Նորմալ է, որ պատվեր կատարողները սա չեն հասկանում, բայց նորմա՞լ է, որ սա չեն հասկանում պատվեր տվողները: Բարոյականության մասին առավել հաճախ խոսում են անբարոյականները, իսկ օլիգարխների դեմ պայքարելը Հայաստանում Տիգրան Սարգսյանի հեռանալով չի վերանում` այն մտնում է նոր ու ավելի վճռական փուլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել