Ռուսները Ղրիմը բարեհաջող կերպով մարսեցին ու հիմա արդեն ձեռնամուխ են եղել մնացյալ Ուկրաինային: Պատճառը, թերևս, ռուսական ամբիցիաներն են ու Արևմուտքի հետ ձեռքբերված պայմանավորվածությունները չկատարելը Արևմուտքի ու ուկրաինական խունտայի կողմից:
Եթե հիշում եք, ռուսները միանգամից չներխուժեցին Ուկրաինայի արևելյան շրջաններ, երբ Լավրով-Քերրի և Պուտին-Օբամա բանակցությունների արդյունքում փխրուն փոխհամաձայնության եկան, որի առանցքային կետերից մեկը այն էր, որ կիևյան նոր իշխանությունները պետք է մաքսիմալ արագ ու հիմնովին կազմաքանդեն աջծայրահեղականների շարքերը ու, առհասարակ, պետք է քաշեն նրանց սանձերը:
Ինչպես տեսանք, ուկրաինական նոր իշխանությունները սահմանափակվեցին մի քանի ձևական քայլերով, որոնցից ամենաուժեղը, թերևս, Սաշկո Բիլիի սպանությունն էր, բայց, ըստ էության, այդ քայլերից ոչ մի գլոբալ փան չփոխվեց, ու ոնց բանդերանացիստական ազգայնականները զինված անարխիզմ էին հաստատում, այնպես էլ շարունակում են:
Բացի դրանից, չմոռանանք նաև ռուսական ամբիցիաների մասին: Հիմա պահը հասունացել է, որովհետև սովորական ուկրաինացին տեսավ, որ Մայդանն իրեն մենակ չարիք բերեց, ու եթե սրանից մեկ ամիս առաջ շատերը վստահ էին, որ ռուսները ուղղակի չուզողություն են անում, իսկ իրենց կանաչ ճանապարհ է սպասում, ապա հիմա արդեն իրենց մաշկի վրա են զգում եվրաինտեգրման բոլոր «հաճույքները», որոնք սկսվեցին նպաստների ու սոցվճարների նվազեցումներից, ինչպես նաև կոմունալ վճարների կտրուկ թանկացումից:
Արդյունքում այսօր արդեն Դոնեցկում հայտարարվեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հռչակման մասին, Լուգանսկում պրոռուսական ցուցարարները գրավել են պետական հաստատությունները ու դե ֆակտո գտնվում են Կիևի ենթակայությունից դուրս, Խարկովում սատկացրել են Պրավիյ սեկտորին ու չեն ենթարկվում Ավակովին ու Կեռնեսին... մի խոսքով, արևելքն ու հարավ-արևելքը եռում են հիմա, ու մի կայծ է մնում, որ վերջնականապես պայթի այդ ամենը ու, ըստ երևույթին, ռուսները մեծ հաճույքով կտան այդ կայծը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/andranik.isahakyan.7/posts/1535225343370587?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել