«Հրաշք քառյակը» գնալով նմանվում ա «բազառ բլոտի» հավաքականի.
Մինչև վարչապետի հրաժարականը այս ուժերը միահամուռ կերպով պատռտում էին իրենց՝ պահանջելով կառավարության հրաժարականը, ինչ որ «վախենալու» ծրագրեր էին մտածել, բարիկադ էին սարքում... Բայց երեկ հենց այդ ուժերը հայտարարեցին, որ իրենք վարչապետի ոչ մի թեկնածու չունեն ու չեն էլ քննարկել: Լավ բա ի՞նչ էին անում: Պարզ է դառնում, որ անգամ իրենք չէին կարող մտածել որ երբևէ կարող է նման խնդրի առաջ կանգնեն: Իսկ այն տեսակետը, թե նախագահի այս որոշումը այս կամ այն կերպ կապված էր իրենց միության ձևավորման հետ՝ ուղղակի կոմեդիայի ժանրից է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել