Կուրտ Քոբեյնը ծնվել է 1967 թվականի փետրվարի 20-ին Վաշինգտոն նահանգի Աբերդին քաղաքում։ 2 տարեկանում ծնողները նրա մոտ նկատեցին հետաքրքրություն երաժշտության նկատմամբ, բայց դա զարմանալի չէր, քանի որ նա ծնվել էր երաժիշտների ընտանիքում։ Կուրտի մորաքրոջ խոսքերով նա դեռ 4 տարեկանում երգում էր և երգեր գրում։ Կուրտը շատ էր սիրում The Beatles խումբը և իր կուռքն էր համարում այդ խմբի վոկալիստ Ջոն Լեննոնին։ 14 տարեկանում Կուրտը դադարեց նվագել հարվածային գործիքներ և որոշեց կիթառահար դառնալ։ 1987 թ-ին Քոբեյնի և բասսիստ Քրիս Նովոսելիչի կողմից ստեղծվում է Nirvana ամերիկյան ռոք խումբը: 

Կուրտը մահացել է 1994 թվականի ապրիլի 5-ին: նրա դիակը հայտնաբերվել է ապրիլի 8-ին։ Անվտանգության համակարգ տեղադրելու համար Գարի Սմիթ անունով էլեկտրիկը եկել էր Սիեթլ, որտեղ գտնվում էր Կուրտի տունը։ Նա հայտնաբերեց Կուրտի դիակը և 08։45 զանգահարեց ոստիկանություն։ Կուրտը թմրանյութի մեծ դոզաից հետո ինքնասպան էր եղել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել