Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն: Համապետական ընտրություններից բավական երկար ժամանակ անց և առաջիկա ընտրություններից շատ հեռու ընկած մի ժամանակահատվածում ընդդիմադիր ուժերը համախմբվեցին մեկ օրակագի շուրջ և պայմանավորվեցին իրականացնել միասնական գործողություններ: Լինելով տվյալ քաղաքական ուժերի ձեռքբերումը՝ սա միևնույն ժամանակ մեր հասարակության հաղթանակն է վաղուց արդեն ձևավորված կամ ներարկված կարծրատիպերի («միևնույն է ոչինչ չի փոխվի», «սրանց դեմ խաղ չկա», «համախմբումն անհնար է») նկատմամբ և շատ շուտով համապատասխան ջանքերի ներդրման պայմաններում, իհարկե, կվերածվի նաև Սերժ Սարգսյանի հանցախմբի դեմ վերջնական հաղթանակի:
Կառավարության զոհաբերումը միասնական գործողությունների առաջին արդյունքն էր: Եվ ելնելով ռեժիմի թուլության ու հասարակական համախմբված դիմադրության հզորության նման անհերքելի ապացույցներից հարկավոր է շարունակել ճնշման ավելացումը: Միայն այս պարագայում ռեժիմը կզիջի և հնարավոր կլինի լիարժեք կերպով լծվել իրավական Հայաստան կառուցելու գործին:
Կեցցե՜ միասնությունը, կեցցե՜ Հայաստանի հանրապետությունը: