Zham.am-ը գրում է.
-Պարոն Ծառուկյան, դուք պահանջում էիք վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը և ոչ իշխանական ուժերի քառյակը, հասարակության լայն աջակցությամբ, պատրաստվում էր կառավարության հրաժարականի հարցը բարձրացնել ապրիլի 28-ին: Երեկ երեկոյան վարչապետը հրաժարական տվեց: Դուք բավարարվա՞ծ եք, դուք սա համարում եք հաղթանակ:
- Ես երբեք խնդիր չեմ դրել հաղթել կոնկրետ մարդու, առավել ևս`ձեր նշած, և երբեք որևէ հարց չեմ անձնավորել: Ես այլ խնդիր եմ դրել, և այսօր էլ այդ խնդիրն է օրակարգում` երկիրը զարգացման ճիշտ հունի վրա դնել: Երկրում առողջ մթնոլորտ ձևավորել, բիզնես միջավայրը օր առաջ բարելավել, մարդկանց բարեկեցությանն ուղղված կտրուկ և հստակ մշակված քայլեր անել, գյուղացուն, ուսանողին, ուսուցչին, գիտնականին, և սոցիալական այլ խմբերին մենակ չթողնել դժվարությունների ու խնդիրների առաջ: Ես խնդիր եմ դրել` հասարակության մեջ արդարության մթնոլորտ հաստատելու, ծանոթ-բարեկամի կործանարար համակարգը ջարդելու, ես խնդիր եմ դրել և դնում` քաղաքական գործընկերներին և ընդդիմախոսներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին լսելու` ոչ թե անիմաստ թշնամանք սերմանելու:
- Նոր ստեղծված պայմաններում ո՞րն է ԲՀԿ-ի դերակատարումը:
-Ես չեմ համարում, թե մեկ երեկոյի ընթացքում նոր պայմաններ են ձևավորվել և արդեն իսկ բացարձակապես նոր իրավիճակ է ստեղծվել: Ի՞նչ է, իմ թվարկված խնդիրները լուծվե՞լ են. իհարկե` ոչ: Ստեղծվել է հնարավորություն` ճիշտ ուղղությամբ գնալու, առանց ցնցումների մի շարք կարևորագույն հարցեր և մոտեցումներ վերանայելու, ընդունելու սեփական բացթողումները: Բայց այս ամենը սահմանադրորեն վերապահված է մեծամասնությանը: Եվ ես ձեռնպահ կմնամ ավելին մանրամասնելուց:
Այս պայմաններում ես կարևորում եմ ԲՀԿ-ի հստակ դիրքրոշումները և ոչ իշխանական քառյակի աշխատանքների շարունակականությունը: Կյանքը ցույց տվեց, որ անկախ բոլոր չարախոսների և կեղծ քաղաքագետների կանխագուշակումներից` քառյակի ֆորմատը կենսունակ է, և այստեղ կարելի է քննարկել ցանկացած հարց, կայացնել հավասարակշռված և հաշվարկված որոշումներ, և ամենակարևորը` հասկանալի և բաց լինել ժողովրդի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ