Ինչո՞ւ են գարնանը սրվում սեռական ցանկությունները. պատասխանում է սեքսապաթոլոգըLife.panorama.am-ը գրում է.

Ժողովրդի շրջանում տարածված այն արտահայտությունները, թե գարնանը մարդիկ ուզում են սիրահարվել, հակված են դրան, իրականում կապված է այն հանգամանքի հետ, որ այս եղանակին օրգանիզմն արթնանում է ձմռան քնից, որոշակի հորմոններ են սկսվում արտադրել,   ակտիվանալ և գլուխ բարձրացնել: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց սեքսապաթոլոգ, «Սեքսուալ առողջության պաշտպանություն» ՀԿ տնօրեն  Ռուզաննա Ազատյանը:  Նրա խոսքով՝ գարնանը սեռական ցանկության ավելցուկը կապված է նաև օգտագործվող սնունդի հետ. այս եղանակին մենք ավելի շատ ենք սկսում բանջարեղեն, կանաչեղեն օգտագործել, ինչը ևս իր դերակատարությունն ունի վերոնշյալ հարցում: Եվ վերջապես, գարնանը բնության զարթոնքին զուգընթաց՝ բարձրանում  է մարդկանց տրամադրությունը, հետևաբար, ավելանում է նաև սեռական ցանկությունն ու ուժգնանում նախաձեռնողականության ջիղը:

«Քանի որ գարնանը ակտիվ սեռական կյանք վարելու համար բիոլոգիական հիմքը կա, պետք է այս եղանակի հետ եկող պայմաններն օգտագործել սեռական կյանքում դրական փոփոխություններ, նախաձեռնողականություն մտցնելու և որ շատ կարևոր է՝ ստերեոտիպային իրավիճակից դուրս գալու համար»,-բացատրեց սեքսապաթոլոգը: Նրա խոսքով, գարունը բարենպաստ եղանակ է՝ ձմռանն  առաջ եկած ստերեոտիպերից ձերբազատվելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել