17:34 , 4 ապրիլ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Ժողովրդի շրջանում տարածված այն արտահայտությունները, թե գարնանը մարդիկ ուզում են սիրահարվել, հակված են դրան, իրականում կապված է այն հանգամանքի հետ, որ այս եղանակին օրգանիզմն արթնանում է ձմռան քնից, որոշակի հորմոններ են սկսվում արտադրել, ակտիվանալ և գլուխ բարձրացնել: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց սեքսապաթոլոգ, «Սեքսուալ առողջության պաշտպանություն» ՀԿ տնօրեն Ռուզաննա Ազատյանը: Նրա խոսքով՝ գարնանը սեռական ցանկության ավելցուկը կապված է նաև օգտագործվող սնունդի հետ. այս եղանակին մենք ավելի շատ ենք սկսում բանջարեղեն, կանաչեղեն օգտագործել, ինչը ևս իր դերակատարությունն ունի վերոնշյալ հարցում: Եվ վերջապես, գարնանը բնության զարթոնքին զուգընթաց՝ բարձրանում է մարդկանց տրամադրությունը, հետևաբար, ավելանում է նաև սեռական ցանկությունն ու ուժգնանում նախաձեռնողականության ջիղը:
«Քանի որ գարնանը ակտիվ սեռական կյանք վարելու համար բիոլոգիական հիմքը կա, պետք է այս եղանակի հետ եկող պայմաններն օգտագործել սեռական կյանքում դրական փոփոխություններ, նախաձեռնողականություն մտցնելու և որ շատ կարևոր է՝ ստերեոտիպային իրավիճակից դուրս գալու համար»,-բացատրեց սեքսապաթոլոգը: Նրա խոսքով, գարունը բարենպաստ եղանակ է՝ ձմռանն առաջ եկած ստերեոտիպերից ձերբազատվելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ