Վարչապետի հրաժարականը շախմատային լեզվով` ձիով քայլ է: ՀՀ իշխանությունը ժամանակ է շահում, որպեսզի սառեցնի ժողովրդի դժգոհությունը, բայց հաշվի չի առնում, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, հասարակությունը պայքարում է համակարգային փոփոխության և ոչ թե անձերի դեմ: Եկել է ժամանակը համախմբվելու, պետք է բոլոր ամբիցիանները դնել մի կողմ, այն անհատները, կուսակցությունները, հասարարական կառույցները, որոնք մտահոգված են երկրի ապագայով, պետք է համախմբվեն և սկսեն տոտալ դասակարգային պայքար, ներառել հաղթանակի հասնելու բոլոր մեթոդները: Համոզված եմ՝ հզոր շարժումը կլուծի մեր երկիրի զարգացման ուղին, դրա համար հարկավոր է` յուրաքանչյուրիս քաղաքացիական ակտիվությունը, սերն ու նվիրումը առ մեր հայրենիք, հավատը մեր ժողովրդի ստեղծագործ ներուժի նկատմամբ: Օր առաջ պետք է այս իշխանությունը հեռանա, որպեսզի նոր ուժը կարողանա տեղ տալ նոր համազգային ներուժի ապահովման, ծրագրերի մշակման և այն կյանքի կոչելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել