Gala TV.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, քիչ առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտին ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչն արդեն հաստատվել է Սերժ Սարգսյանի կողմից: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համար վարչապետի հրաժարականը գոնե այսօր փոքր-ինչ անակնկալ էր. «Սահմանադրական դատարանի վճռից հետո, երբ հայտարարվեց, թե «պարտադիր» բաղադրիչը պահպանվում է, եւ որ մինչեւ սեպտեմբեր էդ վճարումները կատարվելու են, մտածում էինք, որ վարչապետին որոշել են ամեն գնով պահել, բայց թե բոլորս գիտեինք, որ վաղուց ժամանակն էր, որ նա հեռանար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա գտնում է, որ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնից հեռացավ հասարակական ճնշման ազդեցության ներքո, ինչպես նաեւ խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս ոչ իշխանական չորս ուժերի պայքարի ու համագործակցության արդյունքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



