Շնորհավորում եմ՝ վարչապետը հրաժարական է տվել:

Ինչպես հաստատվեց քիչ առաջ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տվեց իր հրաժարականը:
Սա քաղաքական մի գործընթաց էր, որի հետևում կանգնած է ժողովուրդը:
Հասարակության յուրաքանչյուր անդամ իր մասնակցությունն ունեցավ այս բեկումնային, բայց չասեմ պատմական պահին:
Ժողովուրդը շնորհավորում է մեկը մյուսին:
Կրկին անգամ ապացուցվեց, որ մի կառավարություն, որը չի կարողանում աշխատել, բայց միևնույն ժամանակ չի հեռանում այդ պատասխանատու, բայց նաև փափուկ աթոռներից, ապա ժողովուրդն ինքն է որոշում տվյալ կառավարության և նրա ղեկավարի /արդեն նախին/ ճակատագիրը:
Բոլորս պետք է գիտակցենք և պատրաստվենք, որ վարչապետի հրաժարականով նոր փոփոխությունների և լուրջ աշխատանքների անհրաժեշտություն է լինելու:
Մեր տնտեսությունը ջաղջախված է, իսկ այն անհրաժեշտ է վերականգնել, որպեսզի հայ մարդն ու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացին վստահ լինի որ իր կառավարությունը մտածում է իր մասին:
Մինչ այս պահը դա այդպես չէ, սակայն հենց այդտեղ է, որ մեզանից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումը պետք է ունենա. Մշտապես զգոն և պատրաստ լինելով քաղաքացիական հասարակության իրեն հատկացված պատվավոր և պատասխանատու տեղում:
Բայց և այդպես՝ կրկին շնորհավոր

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել