Եվ այսպես, ՀՀ պատմության մեջ ամենաերկարակյաց վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլորի համար անսպասելիորեն հրաժարական տվեց: Այն որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը արդեն դարձել էր օրվա հրամայականը և այն որ Տիգրան Սարգսյանի վարկանիշը անթույլատրելի աստիճանի ընկել էր, քննարկման ենթակա չէ. բազմաթիվ սկանդալներ, այդ թվում՝ շատ մութ, 0 վստահություն նրա կաբինետի վրած սոցիալական ու տնտեսական քաղաքականության հանդեպ, օֆշորներ և այլն....
Սակայն ճչեմ կարծում, որ պետք է հրաժարականի փաստը կապել պարտադիր կուտակայինի վերաբերյալ ՍԴ որոշման հետ, առավել ևս, երբ ՀՀԿ-ից ասում են, որ հրաժարականի որոշում կայացվել է դեռ մեկ ամիս առաջ: Ի դեպ, Շարմազանովն ասել է նաև, որ հրաժարականի դիմումը բավարարվել է, իսկ այս մեկ ամսվա հապաղումը կապված է եղել Մաքսային Միության մտնելու տեխնիկական գործընթացները չդանդաղեցնելու անհրաժեշտության հետ:
Ի՞նչ խոսք անակնկալ էր, ես անգամ կասեի շոկային անակնկալ, որը խառնեց քաղաքական դաշտի բոլոր պլանները ու հիմա հազարավոր հարցեր կան. ո՞վ է լինելու նոր վարչապետը, ինչքանո՞վ է հավատարիմ մնալու Տիգրան Սարգսյանական կուրսին, ինչքանո՞վ նոր կառավարությունը կլինի կոոլիցիոն և այլն...
Ամեն դեպքում, հուսանք, որ նոր վարչապետն ու նոր կառավարությունը կլինեն ավելի օգտակար այս պետության ու այս ժողովրդի համար ու չեն դառնա այս աստիճան ոչ պոպուլյար:



