Ռուսական ստորության մասին:
2012 թվականին Ռուսաստանը Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի սահմանի մոտ, ավելի կոնկրետ Քեսաբում, կառուցել է ռադիոլոկացիոն կայան, որը ստրատեգիկ առումով շատ կարևոր նշանակություն ունի: Այդ ռադիոլոկացիոն կայանը թույլ էր տալիս հետևել Թուրքիայի Ադանայում տեղադրված ՆԱՏՕ-ի բազային:
Թուրքիայի կողմից Քեսաբ ներխուժած ավելի քան 6000 վարձու ահաբեկիչների նպատակն էր գրավել այդ ռադիոլոկացիոն կայանը, զրկել Ռուսաստանին այդ տարածաշրջանում աչքերից և ականջներից: 
Իսկ հետո եղավ այն, ինչ եղավ. հերթական անգամ ցեղասպանության հարցը օգտագործվեց իրենց շահերի համար, մասնավորապես Ռուսաստանը սկսեց դեզինֆորմացիա տարածել, որ դա ուղղված է հայերի դեմ և որ կատարվում է ցեղասպանություն հայերի նկատմամբ, սակայն Քեսաբի բնակիչները արդեն իսկ տեղափոխվել էին Լաթաքիա: Ռուսաստանի պրովոկացիան ուղղված էր Թուրքիային, քանի որ ցեղասպանության հարցը Թուրքիայի համար շատ նուրբ հարց է, և նրանք թույլ չեն տա, որ դրան ընթացք տրվի, հետևաբար նրանք չէին կոտորի հայերին:

Ռուսաստանը վարում է ստոր քաղաքականություն ̀ խաղալով մեր ՑԱՎի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել