Շանթի որդի Շահենը ձեռքի բարձրախոսով խփել է հրեշտակների գումարտակի ղեկավար Գեղամ Խաչատրյանի գլխին, ու վերջինս ուղեղի ցնցում է ստացել: Ես դատարանում կարող եմ որպես վկա հանդես գալ ու ասել, թե Գեղամ Խաչատրյանը ինչպես էր ընկել անչափահաս Շահեն Հարությունյանի հետևից, կորցրել էր ամենագլխավորը մարդ լինելու հանգամանքը ու, երեխան մի կերպ պրծնելով, նրանից վազեց ու հարվածեց լրագրողին ու միասին վայր ընկան մոտիկ կանգնած ավտոմեքենայի մոտ, ու այդ ժամանակ շատ հնարավոր էր, որ տեղի ունենար մեծ դժբախտություն: Այնպես որ, Գեղամ Խաչատրյանը, չգիտեմ, այդ պահին է ուղեղի ցնցում ստացել, թե արդեն ուղեղի ցնցում ստացած եկել էր նոյեմբերի 5-ի ակցիային...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել