Yerkir.am-ը գրում է.

«…Շատ իրատես լինելով և շատ հստակ հասկանալով մեր այսօրվա պրոբլեմները, մեր աշխարհագրական դիրքը, թե ովքեր են մեր հարևանները, ես կարծում եմ, որ այդ մասին այսօր բարձրաձայնելը դավաճանություն է»,- օրաթերթերից մեկին տված հարցազրույցում ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանը: Տիկնոջ պատասխանը հնչել է այն հարցից հետո, թե ինքն ինչպե՞ս է վերաբերվում կառավարությանն անվստահություն հայտնելու` 4 քաղաքական ուժերի պահանջին:   Պատասխանը ցնցող է, իսկը ՀՀԿ-ականի, ավելի ստույգ՝ Գալուստ Սահակյանի ոճով: Եվ ոչ միայն ոճով, այլև տրամաբանությամբ: Կառավարությանն անվստահություն հայտնելու անթույլատրելիությունը տիկին պատգամավորը պայմանավորել է, ուրեմն, «այսօրվա պրոբլեմներով», «աշխարհագրական դիրքով» և «հարևաններով»:   Կարելի է կարծել, որ կգան ժամանակներ, երբ մեր աշխարհագրական դիրքը կփոխվի, հարևանները՝ նույնպես, և այդ դեպքում հնարավոր կլինի կառավարությանն անվստահություն հայտնել: Մինչդեռ մեր ընդդիմադիր քաղաքական ուժերը, կարծես, շատ են շտապել: Բայց ամենազարմանալին տիկնոջ խոսքում ընդդիմադիր քաղաքական ուժերի ձեռնարկմանը տրված գնահատականն է՝ «դավաճանություն»:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել