Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Այո եկեք էլ չշեշտենք ինքնորոշման իրավունքը և ՄԱԿ-ում հայտարարենք, որ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Եկեք օգտվենք ազերիների 1991թ. կատարած սխալից: 1991թ իրենց անկախությունը հռչակելիս նրանք հայտարարեցին, էմոցիաների տակ, որ ոչ թե Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդն են, այլ Մուսավաթական Ադրբեջանի:
Ինչպես գիտենք միջազգային իրավունքից` իրավահաջորդ պետությունը ժառանգում է իրավանախորդ պետության տարածքները և միջազգային պարտավորությունները: Իսկ Մուսավաթական Ադրբեջանի կազմում ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո չեն եղել Դաշտային և Լեռնային Արցախը, նաև Նախիջևանը: ԱՅն, ինչ օրենքով մերն է, վերցնենք և իրենց երազանքի ամբողջականությունը ճանաչենք:
Իրոք, լավ բան է չէ՞ միջազգային իրավունքը:



