1996-ից այս կողմ հայաստանյան ընդդիմությունը ակտիվացել է ընտրություններից հետո, ինչը դարձել է մեր իրականությունը բնորոշող, բնական երևույթ: Բնական այն առումով, որ անարդար և կեղծված ընտրություններից հետո մարդիկ փողոց դուրս գալուց բացի այլ ելք չեն տեսնում: Մեկ տարի առաջ անցկացված նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն հրաժարվեցին մասնակցել: Իսկ այսօր, երբ առկա չէ որևէ նախընտրական փուլ, Ժառանգության հետ միասին դրանք հակավարչապետական/հակակառավարական հզոր ակցիաներ են խոստանում հանրությանը: Ի՞նչ է սա, եթե ոչ պալատական հեղաշրջման փորձ, եթե իհարկե այն կյանքի կոչվի, ինչից հաստատ հանրությունը «կունենա» այն օգուտը, ինչ «ունեցավ» 1998-ին: Ցավում եմ, որ այդքան կարճ է մեր հայրենակիցներից ոմանց հիշողությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10201414697520314?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



