Մի բան ասեմ, զարմանաք. ես դեմ եմ, որ վարչապետը պաշտոնաթող արվի: Վերնախավում նա այն քչերից է, ով միայն հյուսիս չի նայում, ինչը արտաքին քաղաքական դաշտում թեկուզ թեթևակի, սակայն որոշակիորեն մանրևելու տեղ է թողնում: Ընդ որում, նրա հրաժարականին դեմ չեն նաև ռուսները՝ նույնիսկ դրանցից մեկն այստեղ (այս պահին անունը չեմ հիշում) ուղղակի նրա դեմ էր խոսել: Այնպես որ, նրան մեկ այլ չինովնիկով, այն էլ զուտ ռուսական ուղղվածությամբ, փոխարինելը ոչինչ չի տա մեր երկրին՝ վնասից բացի: Եթե ԲՀԿ-ական ու դաշնակցական ուժերը կողմ են ռուսական ավագ եղբորը, իսկ ՀԱԿ-ականը՝ դեմ չի, ինչը նույնն է, ապա Ժառանգության առումով մի քիչ չեմ հասկանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել