ՍԴ-ի կայացրած որոշումը ապտակ էր ոչ միայն կառավարությանը, այլև լուրջ աշխարհաքաղաքական քայլ՝ հեռու գնացող հետևանքներով: Բանն այն է, որ այս նախագծի կնքահայրերը ԱՄՆ-ն և Համաշխարհային բանկն էին, ովքեր այս կերպով ուզում էին Հայաստանից հարյուրավոր միլիոն դոլարներ դուրս բերել ու ներդնել Եվրոպայի ռեցեսսիա ապրող տնտեսության մեջ՝ իրենց հոգեհարազատ վերազգային կորպորացիաներին ու հիմնադրամներին օգնելու համար:
Հիմա փաստորեն չկպավ, ու սա ոչ միայն տնտեսական, այլև լուրջ աշխարհաքաղաքական ապտակ էր նույն ԱՄՆ-ին, և նշան նրա, որ նրա ազդեցությունն աշխարհում թուլանում է: Անկասկած է, որ Հայաստանի նման որոշման երաշխավորը ՌԴ-ն է, այլապես մերոնք դժվար թե ռիսկ անեին ինքնուրույն դրժել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել արևելյան գործընկերների հետ: Ուղղակի Ղրիմի հարցը առաջին ծիծեռնակն էր նրա, որ Հայաստանը մեկընդմիշտ հրաժարվում է կոմպլեմենտար քաղաքականությունից, իսկ սա արդեն երկրորդ լուրջ քայլն էր այդ ուղղությամբ, և, ըստ իս, շատ էլ ողջունելի քայլ էր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/andranik.isahakyan.7/posts/1531313513761770?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել