1in.am-ը գրում է.
Լեհաստանն իր տարածքում 10 000 զինվորական տեղակայելու խնդրանքով դիմել է ՆԱՏՕ-ին, գրում է The Telegraph-ը: «Շատ կարևոր է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներն անվտանգության նույն մակարդակն ունենան»,- հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադեկ Սիկորսկին:
«Լեհաստասնը դաշինքի անդամ է եղել 15 տարի, և մինչև հիմա նրա միակ մշտական ռազմական ինստիտուտը մեզ մոտ եղել է կոնֆերենց-կենտրոնը՝ ուսումնական բազան»,- նշել է նախարարը: «Մենք կողջունեինք ավելի զգալի ու մասշտաբային ներկայությունը»,- ավելացրել է նա:
Նիդերլանդների ԱԳՆ ղեկավար Ֆրանս Տիմմերմանսն ասել է, որ «մենք ՆԱՏՕ-ի ոչ մի զորք չենք ուզում Ռուսաստանի հետ սահմանին»:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները հանդիպել են Բրյուսելում, որպեսզի քննարկեն Ռուսաստանին սահմանակից Լեհաստանում և Բալթյան երկրներում զորքերի տեղակայման խնդրանքը:



