Փաստորեն, ճիշտ էի կռահել, որ Քեսաբի վրա հարձակումը միայն ընդհանուր սիրիական կոնֆլիկտում թուրքերի նպատակների առումով դիրքային նվաճման օպերացիա չէր: ՏԻՄ ընտրություններից առաջ Էրդողանը փորձում էր գրավել բացի իսլամիստներից նաև ազգայնականների ձայները: Պատճառներին նախորդ գրառումներիցս մեկում անդրադարձել եմ: Նաև ինքնանպատակ հայատյացության դրսևորում չէր: Ընտրություններն անցան: Դա է պատճառը, որ Սիրիայի բանակը սկսել է մաքրել Քեսաբի շրջակայքը: Իսլամիստները Քեսաբում կատարեցին իրենց միսիան, և Էրդողանը սկզբի օրերի պես ուժեղ չի օգնում նրանց, դա է նաև պատճառը Ասադի բանակի հաջողության: Համաձայնեք, որ այդքան էլ հեշտ չէր լինի մաքրել Քեսաբի լեռնային տեղանքը, եթե լիներ թուրքական բանակի սկզբնական աջակցությունը հրետանիով և այլ միջոցներով: Իսլամիստները իրենց միսիան արեցին և այլևս պետք չեն: Իսկ Էրդողանին դա պետք էր, որովհետև քաղաքական ակտիվ մասսան թրքության մեջ անկախ իսլամիստ կամ ազգայնական լինելուց միավորվում է հակահայկականության շուրջ: Քեսաբի գրավումը Էրդողանի համար իդեալական փիար էր:



