1in.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին երեքշաբթի օրը առանց հաջողության ակնհայտ նշանների ավարտել է իր այցը Իսրայել: Սակայն սպասվում է, որ չորեքշաբթի նա տարածաշրջան կվերադառնա իսրայելցիներին և պաղեստինցներին խաղաղ բանակցությունները չդադարեցնել համոզելու նպատակով: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
12 ժամ Երուսաղեմում գտնվելու ընթացքում պետքարտուղար Ջոն Քերրին երկու անգամ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ինչպես նաև զրուցել Պաղեստինի կողմից գլխավոր բանագնաց Սայիբ Օրեյկատի հետ:
Պաղեստինի Ազգային Վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ հանդիպելու նպատակով Ռամալայում կայանալիք ԱՄՆ պետքարտուղարի այցը տեղի չի ունեցել:
Բոլոր հանդիպումները տեղի են ունեցել մամուլի համար փակ դռների հետևում, առանց ամփոփիչ հայտարարությունների և մամլո ասուլիսների:



