2000 թվականն էր, երբ հեռախոսային շուկա մտավ այն ժամանակների «հանճարը»՝ Nokia 3310-ը: Այն ժամանակ այս հեռախոսը գնեց ավելի քան 125 միլիոն մարդ: Բոլորը շատ շնորհակալ էին Nokia ընկերությանը այս հեռախոսի համար: Այն ժամանակ սա բոլորի երազանքն էր: Իսկ հիմա դժվար է ասել երազանք: Հիմա այս հեռախոսի վերաբերյալ համացանցում կարող ենք գտնել հետաքրքիր կոմիքսներ, զվարճալի լուսանկարներ, բայց ոչ ավելին:

Շնորհիվ Nokia fantastics խմբի՝ այս հեռախոսը կարելի է ասել վերածնունդ ապրեց: Մնալով հեռախոսի հիմնական դիզայնին հավատարիմ՝ Nokia 3310-ը ստացել է մի շարք նոր պարամետրեր, որոնք կարող են զարմացնել ձեզ: Այն ստացել է 41ՄՊ տեսախցիկ, որը օժտված է Zeiss օպտիկայով և Xenon ֆլեշով: Բացի այդ, սարքը աշխատում է Windows Phone 8 բջջային օպերացիոն համակարգով: Այն ստացել է նաև 3-դյուրմանոց դիսփլեյ:

Սարքը պատրաստվել է չորս գույնով՝ դեղին, կապույտ, կարմիր և կանաչ:

Սարքում հասանելի են MS Office, Xbox Games, Outlook և One Drive ծրագրերը: Ընդ որում, OneDrive ամպային ծառայությունում հասանելի է 7ԳԲ ազատ ծավալ:

Բացի այդ, սարքը ստացել է 2ԳԲ ՕԶՈՒ և 32ԳԲ ներքին հիշողություն: Այն ստացել է 113 x 48 x 22մմ չափսերը և կշռում է 133 գրամ:

Սարքը նաև ունի microSD քարտի բնիկ, 3G կապի հնարավորություն:

Ստորև կարող եք ծանոթոանալ սարքի տեխնիկական բնութագրիչներին ամբողջությամբ, սակայն մինչ այդ նշեմ, որ Nokia ընկերությունը թարմացնում է այն մարդկանց Nokia 3310 հեռախոսները, որոնք մինչև հիմա աշխատում են: Դրա համար պետք է կապնվել Nokia ընկերության հետ: Կապնվելու ամենահեշտ միջոցներից մեկը Nokia.com պաշտոնական կայքով կապ հաստատելն է:

  • Բարձրությունը՝ 133մմ
  • Լայնությունը՝ 48մմ
  • Հաստությունը՝ 22մմ
  • Քաշը՝ 133 գրամ
  • Դիսփլեյը՝ ClearDiamond 3 դյուրմ
  • Դիսփլեյի ընդլայնումը՝ WXGA (1280 x 768)
  • Դիսփլեյի նկարագրությունը՝ rightness control, Nokia Glance screen, Refresh rate 60 Hz, Sunlight readability enhancements, Corning® Gorilla® Glass 3, PureMotion HD+, Sculpted glass, Wide viewing angle
  • Դիսփլեյի գույնը՝ TrueColor (24-bit/16M)
  • Սենսորները՝ Ambient light sensor, Accelerometer, Proximity sensor, Barometer, Gyroscope, Magnetometer
  • SIM քարտի տեսակը՝ Micro SIM
  • Լիցքավորման միացումները՝ Micro-USB
  • Bluetooth. Bluetooth 4.0
  • Wi-Fi. WLAN IEEE 802.11 a/b/g/n
  • Ցանցը՝ 3G
  • Մարտկոցը՝ 1430մԱ/ժ
  • Պրոցեսորի տեսակը՝ Dual-core 1.5 ԳԳց
  • ՕԶՈՒ՝ 2ԳԲ
  • Ներքին հիշողությունը՝ 32ԳԲ
  • Ամպային ծառայությունում տրվող ծավալը՝ 7ԳԲ
  • Տեսախցիկը՝ 41 MP, PureView

Նաև ունակ է նկարելու 1080p HD որակով վիդեոներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել