Nokia 3310-ը վերածնվել է


16:09 , 1 ապրիլ, 2014

 

2000 թվականն էր, երբ հեռախոսային շուկա մտավ այն ժամանակների «հանճարը»՝ Nokia 3310-ը: Այն ժամանակ այս հեռախոսը գնեց ավելի քան 125 միլիոն մարդ: Բոլորը շատ շնորհակալ էին Nokia ընկերությանը այս հեռախոսի համար: Այն ժամանակ սա բոլորի երազանքն էր: Իսկ հիմա դժվար է ասել երազանք: Հիմա այս հեռախոսի վերաբերյալ համացանցում կարող ենք գտնել հետաքրքիր կոմիքսներ, զվարճալի լուսանկարներ, բայց ոչ ավելին:

Շնորհիվ Nokia fantastics խմբի՝ այս հեռախոսը կարելի է ասել վերածնունդ ապրեց: Մնալով հեռախոսի հիմնական դիզայնին հավատարիմ՝ Nokia 3310-ը ստացել է մի շարք նոր պարամետրեր, որոնք կարող են զարմացնել ձեզ: Այն ստացել է 41ՄՊ տեսախցիկ, որը օժտված է Zeiss օպտիկայով և Xenon ֆլեշով: Բացի այդ, սարքը աշխատում է Windows Phone 8 բջջային օպերացիոն համակարգով: Այն ստացել է նաև 3-դյուրմանոց դիսփլեյ:

Սարքը պատրաստվել է չորս գույնով՝ դեղին, կապույտ, կարմիր և կանաչ:

Սարքում հասանելի են MS Office, Xbox Games, Outlook և One Drive ծրագրերը: Ընդ որում, OneDrive ամպային ծառայությունում հասանելի է 7ԳԲ ազատ ծավալ:

Բացի այդ, սարքը ստացել է 2ԳԲ ՕԶՈՒ և 32ԳԲ ներքին հիշողություն: Այն ստացել է 113 x 48 x 22մմ չափսերը և կշռում է 133 գրամ:

Սարքը նաև ունի microSD քարտի բնիկ, 3G կապի հնարավորություն:

Ստորև կարող եք ծանոթոանալ սարքի տեխնիկական բնութագրիչներին ամբողջությամբ, սակայն մինչ այդ նշեմ, որ Nokia ընկերությունը թարմացնում է այն մարդկանց Nokia 3310 հեռախոսները, որոնք մինչև հիմա աշխատում են: Դրա համար պետք է կապնվել Nokia ընկերության հետ: Կապնվելու ամենահեշտ միջոցներից մեկը Nokia.com պաշտոնական կայքով կապ հաստատելն է:

Նաև ունակ է նկարելու 1080p HD որակով վիդեոներ: