Մի քիչ հախուռն բան գրեմ, բայց հուսով եմ՝ կհասկանաք:

Տեսանյութի մասին եմ ուզում գրել: Որտեղ ապստամբները գնդակահարում են ասադականներին: Ու որ մի քանի լրատվական մեկնաբանեցին, որ քեսաբահայերն են տեսանյութում գնդակահարվում: Ու արձագանքներին մեր ցանցերի:

«Ժողովուուուուորդ, սա հայեր չեն, մի տարածեք դեզինֆորմացիա, սա կեղծ վիդեո ա, բլա-բլա-բլա»...

Առաջինը, տեսանյութը կեղծ չի, ու իրականում մարդ են գնդակահարում: Առանց դատ ու դատաստանի: 
Երկրորդ, եթե տեսանյութում հայեր չեն, այլ ասադականներ են, ուրեմն Օկ-ա, հա՞՚
Բայց չէ, որ նույն ասադականներն են հիմա Քեսաբի համար բոյ տալիս: Զոհվում: Հանուն Սիրիայի, հանուն Սիրիայի քաղաքացիների, որոնց մի մասն էլ մեր սիրիահայերն են: Արդեն տեսնում ենք՝ ինչ կլինի սիրիահայերի հետ, եթե ասադենք պարտվեն կամ նահանջեն:

Էս տեսանյութը ու էս կռիվը բոլորինս է: Ու տեսակետ ֆռցնել, թե եթե հայերը չեն, ապա զոհվում են, թող զոհվեն, սխալ է:

Որովհետև, մտովի պատկերացրեք, Սիրիայում Ֆեյսբուքում գտնվող ալավիներից կամ ասորիներից մեկին, ով նույն ձևի կմտածի. «Ա, դե հայերի Քեսաբն ա, նրանց դառդն ա, մեզ ինչ, այ որ ալավիներին կամ ասորիներին բան լինի, արժի բարձրաձայնել: Թող մեռնեն էլի, մեր բազառը չի»:

Երևի թե դեռ այսքանը: Գիտեմ, լիքը վիճելի տեղեր եմ թողում գրառմանս մեջ, բայց որոշեցի կիսվել:

Հ.Գ. Յուրաքանչյուր լրատվամիջոց, որն այս հարցում այն կարծիքի է, որ թուրքերը բո.իտղություն են անում, իմ դաշնակիցն է: Քանի որ թուրքերը բո.ի տղա են: Եղել են, կան ու կլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել