Եմենի նախագահը Իրանին կոչ է արել դադարեցնել միջամտությունը երկրի ներքին գործերինPanorama.am-ը գրում է.

Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին Իրանին կոչ է արել դադարեցնել երկրի հարավում անջատողականներին և հյուսիսում գործող կրոնական խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Al Hayat թերթին: 

«Ցավոքմ Իրանի միջամտությունը դեռ կա: Նա շարունակում է աջակցել Հիրակի անջատողականներին և Եմենի հյուսիսում գործող կրոնական խմբավորումներին»,-ասել է Հադին` ըստ երևույթին ի նկատի ունենալով Հութի շիա ապստամբների, ովքեր փորձում են երկրի հյուսիսում ավելի շատ տարածքներ գրավել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել