1in.am-ը գրում է.

Ռուսաստանի հետ Ղրիմն ապագա չունի՝ այնպես, ինչպես Ռուսաստանը՝ Ղրիմի հետ: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«Ռուսաստանը, դրսևորելով իրեն որպես կայսրություն, կորցնում է տարածքային ամբողջականությունը»,- հայտնել է քաղաքական գործիչը:

Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ղրիմյան արկածախնդրությամբ անձամբ արագացրեց իր անկումը, որն այժմ, Սաակաշվիլիի կարծիքով՝ անխուսափելի է:

Զրույցը կայացել է Կիևում: Անդրադառնալով քրեական գործերի մասին հարցին, որոնց հետաքննության շրջանակում Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիին հարցաքննելու ցանկություն է հայտնել, Վրաստանի նախկին նախագահը հայտնել է, որ դա քաղաքական գործընթաց է՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին Յանուկովիչը սկսեց Տիմոշենկոյի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել