Ուկրաինական Աջ սեկտորը իր ֆեյսբուքյան էջում հաստատել է, որ իրենց ղեկավարներից Յարոշը երթևեկում է Յանուկովիչի զրահապատ ավտոմեքենայով: Մեղմ ասած ավտոմեքենան ցրել են ու հիմա էլ ասում են բա ինչ էիք ուզում Յարոշը պետք է երթևեկի զրահապատ մեքենայով, հակառակ դեպքում նրա կյանքը վտանգված է: Ի դեպ՝ այդ թակնարժեք մեքենաներից մի քանիսը նույնպես գողացել են: Ստացվում է, որ դրանք Յանուկովիչի մոտ էին, դա թալան էր և հանցանք ունենալ նման մեքենաներ, իսկ հիմա եթե ֆաշիստներն են գողանում ու վարում՝ ուրեմն նորմալ է: Երեկ Քեթրին էշթոնը հայտնել էր, որ դատապարտում է Աջ սեկտորի՝ խորհրդարանի շենքը գրոհելու փորձերը, հենց այն նույն Էշթոնը, ով պաշտպանում էր Աջ սեկտորի կողմից շենքերը գրոհելու գործելաոճը այն ժամանակ, երբ Յանուկովիչի դեմ էր այդ ամենը ուղղված: Մի բան էլ` ուկրաինացի ընկերներս ասում են, որ շատ շատերի համակրանքը Պորոշենկոյի կողմն է, իսկ Տիմոշենկոյին այդ նույն մասսան համարում է անցած էտապ: Մինչդեռ Տիմոշենկոյի երեկվա հայտարարություններից կարելի էր հասկանալ, որ վճռական է տրամադրված, իհարկե եթե չհաշվենք կոռուպցիայի դեմ պայքարելու խոստումները, որոնք համարյա խնդալու են:): Ասածս ինչ է՝ հավանականությունը շատ մեծ է, որ Ուկրաիանյում սպասվում են հետընտրական նոր մայդաններ, իսկ այն ապահովող գործոնները շատ են՝ հարավ-արևելյան շրջաններ, ֆաշիստների մաքրում, տնտեսական վատ վիճակ, ներիշխանական պայքար և ամենագլխավորը քաղաքացիների չարդարացված սպասելիքները: Մի խոսքով <ուկրաինական փաթեթ> որից պետք է բոլորը դասեր քաղեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/670292883049450?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել