Հյուսիսային Կորեան չի բացառել ատոմային նոր փորձարկումները: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը` հղում կատարելով Կորեայի ժողովրդական-ժողովրդավարականհանրապետության արտաքին գործերի նախարարությանը: «Մենք չենք բացառում նոր ատոմայինփորձարկումները` ատոմային զսպումների մեր ծրագիրը ամրապնդելուն ուղղված», - ասվում է ԱԳՆ-իհայտարարության մեջ: Ավելի վաղ ՄԱԿ-ում Կորեայի դեսպան Լի Դոն Իրը մերժել էր ԱՄՆ-ի հետբանակցությունները` ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների պատճառով, որըՀյուսիսային Կորեան գնահատում է որպես սպառնալիք: Հյուսիսային Կորեան իրեն ատոմային գերտերություն է հռչակել 2005 թվականին:
Նյութի աղբյուր՝ http://yanpost.blogspot.com/2014/03/france-presse.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել