lavrov28_59236800

GalaTV.am-ը գրում է.

Մոլդովան և Ուկրաինան «փաստացիորեն կազմակերպել են Մերձդնեստրի» շրջափակումը, իսկ ԵՄ-ն ու ԱՄՆ խրախուսում են նման քաղաքականությունը: Այս մասին «Ռոսսիա» հեռուստաալիքի եթերով հաղորդել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքերով` Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, ձգտելով ստորագրել Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագիրը, Մերձդնեստրի համար «անտանելի պայմաններ» են ստեղծում: «Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրի նախագծում Մերձդնեստրն ուղղակի գոյություն չունի: Գոյություն չունի նաև Քիշնևի և Տիրասպոլի մասնակցությամբ 1997 թ կնքված պայմանագիրը, որի համաձայն` Մերձդնեստրը արտաքին տնտեսական գործունեություն վարելու իրավունք ունի: Մերձդնեստրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ևս արհամարհվում են. այնտեղ Քիշնևի և Ուկրաինայի նոր ղեկավարությունը փաստացիորեն շրջափակում են իրականացրել: Եվ այս ամենը մեր եվրոպացի գործընկերները լիակատար լռությամբ շրջանցում են: Ավելին, Եվրամիությունն ու, ինչպես ես եմ հասկանում, ԱՄՆ խթանում են նման դիրքորոշումը»,- ընդգծել է Լավրովը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել