Yerevannews.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:Այս մասին  հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Կրեմլի կայքին: Զրույցի ընթացքում ՌԴ նախագահը շոշափել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի դիվանագիտական լուծմանն առնչվող հարցեր:

 Պուտինն առաջարկել է Օբամային քննարկել ճգնաժամի կարգավորմանն ուղղված այն քայլերը, որոնք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։

Օբաման էլ առաջարկել է Պուտինին՝ Քերիի առաջարկի պատասխանը ներկայացնել գրավոր ձևով, կողմերը պայմանավորվել են նաև Քերիի և Լավրովի առաջիկա հանդիպման մասին՝ հետագա քայլերի քննարկման նպատակով։ Այս հեռախոսազրույցն առաջինն է Օբամայի կողմից ռուս մի շարք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց հետո։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել