Մայդանյան քաղաքացիական պրոցեսը վաղուց վերջացել է գեոռազմաքաղական մեծ խարդախություններով: 
ԵՎ Մայդանում արդեն մայդանցու վրա թքած ունեն: Էսօր էնտեղ մանվելակերպն է մտել հրապարակ, ու վաղը Ավակովին են կախելու, որը փորձում է Մայդանը շարունակել արդեն որպես իշխանություն:
Որ լավ նայենք, հենց ուկրաինայում կտեսնենք երեք ուժերի, պայմանական ասած մայդանիստ Ավակովին, արևմտյան «ֆինանսիստ» Յացենյուկին ու ազգայնական Կլիչկոյին: վերջին երկուսը կհոշոտեն առաջինին, ու ամեն ինչ կընկնի իր տեղը:

Մեզանից ովքեր մնացել են հին, այլևս գոյություն չունեցող մայդանի հուշերի մեջ, արժե որ սթափվեն ու նայեն ստեղծված նոր իրականությանը, ուր մեզ հատկացված է ունիվերսալ քավության նոխազի դերը՝ Արևմուտք-Ռուսաստան ու Թուրքիա-Ադրբեջան խաչմերուկներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել