Րաֆֆի Հովհաննիսյանը Զարուհի Փոստանջյանին անվանեց Ժաննա դ́ Արկ: Իհարկե հաշվի առնելով, որ Կլեոպատրայի տեղը արդեն իսկ զբաղված է կոլեգա քաղաքական ուժերից մեկի տիկնոջ կողմից, ապա տվյալ դեպքում շատ տարբերակ չէր մնում: Այնուհետև ելույթ ունեցավ Արարատ Զուրաբյանը, ով тонкий намек արեց ԲՀԿ-ին, ասելով. «Պայքարել կարող է միայն ընդդիմությունը եւ միայն համախմբված»: Բուն կուսակցության անունը չշեշտվեց, բայց և դրա կարիքը չկար ̀ այնքան ակնհայտ էր այդ ամենը: Եթե լինենք անկեղծ, ապա Րաֆֆիի հանդիպումների և վարած քաղաքականության ձևաչափը ինքնին գրագետ է և կոռեկտ: Ժառանգության առաջնորդը շեշտեց որ շրջագայելու է մարզերով, ինչպես նաև նշեց հաջորդ հանրահավքի օրը: Ընդդիմադիր ուժերը պետք է օրինակ վերցնեն ժառանգականներից և չտառապեն «վարչապետակոմպլեքսությամբ», ինչպես որ անում են որոշ պատգամավորներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.armenovich/posts/632687613465011?ref=notif¬if_t=like
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել