Այս պահին Սահմանադրական դատարանում քննարկվում է պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցը: Ուշագրավ է, որ նիստից ընդամենն օրեր առաջ ուսումնասիրություն իրականացրեց և հայտարարությամբ հանդես եկավ «Գելափ» ընկերությունը: Այն նույն «Գելափ»-ը, որն ուսումնասիրուրություններ էր անցկացնում թե ԱԺ, թե նախագահական ընտրություններից առաջ, և որի կողմից հրապարակվող արդյունքները միշտ կասկածի տակ են դրվել ոչ իշխանական ուժերի կողմից: 
Թերևս այս հանգամանքը մի քանի ուշագրավ հարց է առաջացնում` արդյո՞ք այս հետազոտությամբ իշխանությունները հաղորդագրություն են ուղարկել ընդդիմադիրներին, մասնավորապես` հարցման մեջ նշվում է, որ հարցվողների ավելի քան 40 տոկոսը չի վստահում կառավարությանը: Բոլորիդ ուշադրությունն եմ հրավիրում հատկապես այս կետի վրա, քանզի ոչ թե իշխանությանը, այլ կառավարությանը, և ակնհայտ է, որ իշխանությունը միայն կառավարությունը չէ, և այդպիսով անվստահությունն ուղղվում է ոչ թե իշխանություններին, այլ փոփոխման ենթակա կառավարությանը: Եվ ակամայից հարց է առաջանում` կառավարության փոփոխությունն ու պարտադիր կենսաթոշակային համակարգում որոշակի փոփոխությունները կարո՞ղ են հիմք հանդիսանալ երկխոսության և ստեղծված անջրպետի հաղթահարման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել