ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Հայաստանի քվեարկությունը Ղրիմի հանրաքվեի դեմ բանաձևի հարցով բացասական կողմնորոշումը պատասխան էր միջազգային հանրությանը Քեսաբի դեպքերի, ինչու չէ նաև Արցախի հարցով:

ՀՀ ներկայացուցիչը, դեմ քվեարկելով, ցույց տվեց աշխարհին, որ այլևս չի ուտելու թղթե շերեփի կուտը և հույսը դնելու է միայն իր վրա: Մեր տարածքների, հայ ժողովրդի պաշտպանության համար այսուհետ Հայաստանը կարող է հիմնվել միայն իր ռազմական ուժի և ՀԱՊԿ անդամ երկրների աջակցության վրա և դա խելամիտ որոշում է, որովհետև Քեսաբում տեղի ունեցածն ապացուցեց, որ Թուրքիան 100 տարի անց միջազգային հանրության լուռ համաձայնության ներքո կարող է կրկին շարունակել կիսատ թողաց հայերի կոտորածը:

Այս առումով դեմ քվեարկելու քայլը հսկա թռիչք էր ՀՀ արտաքին քաղաքականությունում և իրադրության սթափ գնահատում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել