Ստրասբուրգում Եվրախորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հերթական նիստը նշանավորվեց Ադրբեջանի պատվիրակության հետաքրքիր դիրքորոշմամբ: Նիստի ընթացքում քննարկվել է Ղրիմում Ռուսաստանի քաղաքականությունը քննադատող փաստաթղթի ընդունումը: Այն, որ Հայաստանի պատվիրակությունը դեմ քվեարկեց այդ փաստաթղթին, թերևս տեղավորվում է տրամաբանության շրջանակներում, քանի որ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը հայտնի է. Հայաստանը ճանաչում է Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանը իր հերթին ճանաչել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և տարբեր մակարդակներով դեմ է հանդես եկել Ռուսաստանի քաղաքականությանը: Սակայն նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը նույնպես դեմ քվեարկեց հակառուսական փաստաթղթի ընդունմանը: Ադրբեջանում այս քայլը միանշանակ չի ընդունվել, քանի որ տրամաբանական հարց է ծագում՝ եթե Բաքուն հայտարարում է, որ Հայաստանը օկուպացրել է իր տարածքի մի մասը, ապա ինչպե՞ս է ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմը գրավելու և իր կազմում ընդգրկելու փաստը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10201696700488551?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել