Երեկ ԲՀԿ պատգամավորի հորդորի կոչին Արմեն Աշոտյանն իրեն ոչ ադեկվատ պահեց և մի շարք ոչ տեղին հայտարարություններ հնչեցրեց խորհրդարանական ամբիոնից, որը, միանշանակ, հարիր չէր նախարարի լեքսիկոնին: Բայց դա մի կողմ, ցավալի էր, որ սովորական օգտատերերից մեկը՝ Արմեն Հովսեփյան անունով մի երիտասարդ, հոդված էր գրել, թե Աշոտյանը 10:0 արեց խորհրդարանական ամբիոնից: Շատ հարգելի Արմեն, երբ նախարարի նման պահվածքն արդարացնում եք, ենթադրում եմ, որ կարդարացնեք նաև, եթե նույն նախարարը կամ իր կոլեգան ձեզ ասի, ականջներդ կկտրեմ, լակոտ, կամ ղալաթ ես անում, իսկ եթե վերջում էլ ասի չաթլախ, ապա ստացվեց, որ նախարարն այս անգամ անձամբ ձեզ ոչ թե 10:0 այլ 20:0 արեց: Ոնց որ թե ստացվեց, չէ՞: Հետևաբար, երբ կարծիք եք հայտնում, բարի եղեք այն կշռադատել նոր հայտնել հանրային լսարանին:



