Yerevannews.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան Սիրիայի հայաբնակ համայնքում՝ Քեսաբում իրականացրեց նույն քաղաքականությունը, ինչ իրականացրեց 1915թ-ին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, այս մասին նշեց հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը: «Բացառապես անում է նույնը, ինչը անում էր 1915թ., երբ նորից օգտագործում էր քրդերին: Թուրքիային դա պետք չի», - նշեց նա, ընգծելով, թե մեր հասարակությունը պետք է հստակ վերհիշի՝ ով էր դրդում Թուրքիային մտնել Սիրիա:

«Հիմա պետք է բոլոր այն երկրներին, որոնք պահանջում էին Թուրքիայից միջամտել սիրիական կոնֆլիկտին, հայտ ներկայացնենք, որ 1915 թվականին Թուրքիան ընդամենը գործիք է եղել, և հիմա էլ գործիքի խնդիր կա և ուզում ենք հասկանալ, թե ով և ինչու է հայերի դեմ կատարում ցեղասպանության դավադրություն»,-նշեց նա: Այն հարցին, թե ինչ պետք է աներ այս իրավիճակում ՀՀ իշխանությունը, որ չարեց, նա պատասխանեց.

«ՀՀ կառավարությունն ու իշխանությունը կարծես գոյություն ունեցող աշխարհի հետ կապ չունենա: Պետք է այսօր Ռուսաստանի հետ լուծենք այնտեղի մեր հայության անվտանգության հարցերը, քանի որ բոլորս գիտենք, որ Ռուսաստանն այնտեղ ռազմանավեր ունի»- նշեց նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել