Աշխարում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են, որ աշխարհը բաժանվում է երկու հակադիր բևեռների, անխուսափելի է սառը պատերազմը: Ամերիկան և Եվրոպան համաձայն չեն Ռուսաստանի գործողությունների հետ, իսկ Ռուսաստանի գործողությունները բխում են իր շահերից: Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի հրաժարվելու իր քաղաքականությունից: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ակնհայտ է, որ մենք անկախ մեր կամքից, հայտնվել ենք ռուսական բևեռում, ինչպես նշում են նաև եվրոպական քաղաքական գործիչները: Իմ կարծիքով, սառը պատերազմը կբերի զինված բախումների: Հայաստանը բանակցության միջոցով պետք է դառնա ակտիվ խաղացող, այլ ոչ թե գործոն, ամեն ինչ անի, որպեսզի հետագա գործողությունները լինեն հայանպաստ: Պետք չէ վախենալ, որ մենք փոքր պետություն ենք (Իսրայելը նույպես փոքր պետություն է), պետք է մեր կարծիքը հստակ հայտնենք բոլոր հաւցերի շուրջը: Պասիվությունը կբերի նրան, որ մենք դուրս կմնանք խաղից, և ով ոնց ուզի կվարվի մեզ հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել