Փաստորեն, Ուկրաինայում սկսվել է տեղական «Երկար դաշույնների» գիշերը: Սաշկա Բելիի սպանությանն անմիջապես հետևեցին պատժիչ-իրավական սանկցիաներ՝ Մայդանի ռադիկալ խմբավորումների հանդեպ: Հաղորդվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի ողջ տարածքով մեկ բերման են ենթարկում Աջ սեկտորի ու Ավտոմայդանի ակտիվիստների, խուզարկություններ են անցկացվում նրանց տներում և գրասենյակներում:
Հիշեցնեմ, որ 70 տարի առաջ էլ, երբ իշխանության եկավ Գերմանիայի Նացիստական կուսակցությունը, նրան սկզբում սատարում էր SA անունը կրող բանդիտա-ազգայնական կառույցը, որը իր բովանդակությամբ ու կառուցվածքով հիշեցնում էր այսօրվա Պրավիյ սեկտորին: Իշխանության գալուց հետո Հիտլերը՝ մասնավորապես SA-ի միջոցով, մեկ գիշերվա մեջ հաշվեհարդար տեսավ իր երբեմնի դաշնակիցների պարագլուխների հանդեպ ու շատ արագ լուծարեց SA-ն՝ կլանելով դրա բեկորները:
Ուկրիանական հեղափոխությունը հիմա մտել է իշխանության բաժանման փուլ, ու առաջին հերթին փորձ է արվում ձերբազատվել ամենառադիկալ խմբերից, իսկ երբ դա ավարտին հասցնեն, Մայդանի արքաները սկսելու են իրար կոկորդներ կրծելը, մինչև չմնա նրանցից մեկի թիմը: