Ինչպես որ հետևում եմ այս վերջին ամիսների զարգացումներին՝ ՄՄ-ի ու ԵՄ-ի մրցակցության, շուկաների բաժանման, որ ստեղծեցին գերտերություները սեփական գրպանների ու հեգեմոնիայի համար, ինձ թվում է, որ Հայաստանը չի ունենալու առիթը օգտվելու արվևմտյան շուկաներից, ու կարծես թե Արևմուտքը պիտի շարունակի բլոկադան նաև Հայաստանի դեմ, քանի որ նրանք արդեն հարյուր տարի է, որ շատ հարմարավետ կերպով թույլ տվին թուրքերին ու ադրբեջանցիներին՝ հակառակ միջազգային օրենքների, Հայաստանը բլոկադայի մեջ պահել, ….անշուշտ, Ադրբեջանի պարագային միայն սովետի անկումից հետո ……

Կարծում եմ՝ ՄՄ մտնելն էլ կարծես առիթ էր, որ Հայաստանի առջև դռները նորից փակեր Արևմուտքը…բավականին սրիկայություն է Արևմուտքի արածները Հայաստանի նկատմամբ, հատկապես հաշվի առնելով, Ցեղասպանության ու հետո Հայկական հողերը բաշխելու անարդար ու շովինիստ քաղաքականության հետևանքներ երբեք հաշվի չառնելով, շարունակում են Հայաստանին պատժել…

Սփյուռք ու հայրենիք պետք է լծվենք իրար օգնելու ու մեր պետությունը հզորացնելու գործերին՝ անտեսելով արևելք ու արևմուտք արգելքները ու խոչընդոտները…Նորից «եղունգ ունես, գլուխդ քորի» իրավիճակն է լինելու հայերիս համար՝ գոնե գալիք հարյուրամյակում։

Սակայն ոչինչ հնարավոր չի լինելու անել, եթե շարունակվի ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ, ԱՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅՍ ԱՆՀՍԿԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ…

Շտապ, Հայաստանի երիտասարդությունը պետք է այս հարցերը երկրի հարթի, որպեսզի աշխարհասփյուռ հայությամբ մենք մեր շուկաների հարցերը լուծենք, ու հայ ժողովուրդը համախմբվի իր սուրբ հայրենիքի շուրջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել