Yerevannews.am-ը գրում է.
Հարևան երկիրը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարի ռեժիմը: Այս մասին այսօր ԱԺ ելույթների ժամին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Դրա վառ ապացույցն է այն, որ երեկ դիպուկահարի կրակոցից զինծառայող է սպանվել: Սա արդյունք է ֆաշիստական և հայատյաց քաղաքականության», - նշեց նա, հավելելով, թե այդքանից հետո Ադրբեջանն իրենց հասարակությունն անվանում է հանդուրժողական:
Պատգամավորի խոսքերով, վերջին օրերին Քեսաբի իրադարձությունները նույնպես ուշադրության կենտրոնում է: Ըստ նրա, Քեսաբի վրա զինված հարձակումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, նա նշեց.
«Վերջին շրջանում ներքաղաքական զարգացումներին իր ակտիվ մասնակցությունն է բերում նաև քաղաքացիական հասարակությունը: Մենք ողջունում ենք քաղաքական բազմակարծութունը: Սակայն ափսոսանքով պետք է նշեմ, որ որոշ քաղաքական գործիչներ բազմակարծություն ասելով հասկանում են զրպարտանք եւ անձնական վիրավորանք: Նրանք ակնհայտորեն մոռանում են, որ դիմացինին զրպարտելով եւ վիրավորելով իրենք չեն բյուրեղանում: Հիշենք, որ մարդկային ամենագնահատելի առաքինություններից մեկը չափի զգացումն»: