Դեռևս ուրբաթ օրը Սիրիայի հայաբնակ Քեսաբի վրա սկսված հարձակումների հետևանքով ծանր ու վտանգավոր իրավիճակում հայտնված հայերին ու Քեսաբում տիրող իրավիճակին է հետևում Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, հաղորդում է novostnik.ru -ն: կաթողիկոսը կապ է հաստատել Հալեպի, Լաթակիայի, Դամասկոսի ու Լիբանանի ներհամայնքային կառույցների հետ ու խորհրդակցություն անցկացրել: Շաբաթ օրը Թուրքիայի ՝ Քեսաբի վրա հարձակվելուց հետո, կաթողիկոսը կապ է հաստատել Սիրիայի նախագահական ապարատի աշխատակիցների հետ և պահանջել անմիջապես հայկական ջոկատներ ուղարկել Քեսաբ ՝ տեղի հայությանը պաշտպանելու համար: Նույն գիշեր կաթողիկոսին այցելել է Լիբանանում Սիրիայի դեսպանը և հայտնել, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը խնդրել է փոխանցել, որ Սիրիայի կառավարությունն ու բանակը աչալրջորեն հետևում են իրադարձություններին և վստահեցրել, որ ամեն ինչ կանեն տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Հանդիպման ժամանակ դեսպանը տեղեկացրել է նաև, որ ըստ իրենց տեղեկությունների, Թուրքիայի իշխանությունները ոչ միայն օգնել են իսլամիստ-ահաբեկիչներին անցնել սահմանը, հեշտացրել են նրանց տեղափոխումը Քեսաբ, այլև ծանր ռազմական տեխնիկայով են ապահովել, ու հավելել, որ չնայած մեծ կորուստներին՝ սիրիական բանակին հաջողվել է հետ շպրտել ահաբեկիչներին: Լիբանանում Սիրիայի դեսպանը նշել է նաև, որ Սիրիայի նախագահն ու պետությունը մեծ հարգանք են տածում հայ ժողովրդի հանդեպ և սիրիացի հայերին համարում են Սիրիայի արժանապատիվ քաղաքացիներ, ու նրանց պաշտպանությունը պետության պարտականությունն է: Հիշեցնենք, որ սիրիական բանակի համար Քեսաբը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է, և սիրիական բանակը ապահովության համար տեղի հայերին տեղափոխել է Լաթաքիա: Արամ Առաջինը նշել է, որ Քեսաբը հայության համար մեծ նշանակություն ունի և հոգևորականների պատվիրակություն է ուղարկել Քեսաբ: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Լիբանանում Սիրիայի դեսպանը պատգամավոր Հակոբ Բագրատունու միջոցով փոխանցել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հաստատել է Քեսաբում հնարավորինս շուտ վերահսկողությունը վերականգնելու իր խոստումն ու հայտնել կաթողիկոսին ցանկացած պահի հանդիպելու պատրաստակամության մասին:
Նյութի աղբյուր՝ http://yanpost.blogspot.com/2014/03/blog-post_6834.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել