Քեթրին Էշթոնը ո՞նց է, Էշթոնը
Ուկրաինայում հայտնի դեպքերից հետո, երբ մայդանականները հավաքվել էին քաղաքի կենտրոնում, և երկրում անկայուն վիճակ էր, ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն խորհրդական Քեթրին Էշթոնը օր մեջ վազում էր Կիև՝ հավանաբար համոզելու, որ իրենց կողքին է: Սակայն Յանուկովիչին գահընկեց անելուց հետ և հավանաբար ոսկյա զուգարանակոնքը Եվրոպայի իր առանձնատուն տանելուց հետո նշված տիկինը անհայտ կորավ: Որտե՞ղ է այսօր ու ի՞նչ հարցում է սատարում Ուկրաինան ԵՄ-ն և Էշթոնը, բացի այն, որ մի 10-20 մարդու իբրև պատժեցին, իսկ Ռուսասատանը հաստատակամ կանգնեց Ղրիմի կողքին և պաշտպանեց Ղրիմի ժողովրդին Արևմուտքի սադրանքներից:
2008 թվականի վրաց-ռուսական պատերազմի ժամանակ էլ մեկ այլ կին էր շուտ-շուտ այցելում Վրաստան՝ Քոնդոլիզա Ռայսը, ով պատերազմից հետո ոչ մի ծպտուն չհանեց:
Այնպես որ, որևէ քայլ կատարելիս պետք է հաշվի առնել նաև քո երկրի շահերը, ոչ թե էշթոնների խորհուրդը: