Yerevannews.am-ը գրում է.
ԱԺ-ում շարունակվում է ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկումները:
Կառավարության անունից ելույթով հանդես եկավ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով նախ նշեց, թե կարո՞ղ է արդյոք Ազգային ժողովը եզրակացություն տալ մի հարցի վերաբերյալ, որը իր իրավասության շրջանակների մեջ չի մտնում:
«Այստեղ մի անեկդոտ հիշեցի, կներեք որ բարձրաձայնում եմ: Տուգանում են, մենք վատ ենք ապրում, չի կարելի տուգանել և այլն: Ասենք, եկաք, արձանագրեցիք, որ Երևանի քաղաքապետը սխալ է արել, հետո ի՞նչ եք անելու, հաջորդ քայլերը որո՞նք են լինելու: Ընդունենք, որ սխալ ենք արել, հետո:Մեր խնդիրը ո՞րն է: Ասում եք, թե կառավարությունը վախենում է, չի լսում Ազգային ժողովին: Ձեզանից բացարձակ վախեցող չկա, մոռացեք էդ տոնը», - նշեց նախարարը:
Թովմասյանը նշեց, թե իրենք բոլոր դեպքերում պատրաստ են քննարկել:
«Երևանում փողոցային հանցագործությունները զրոյի են մոտենում, չե՞ք հարցրել ինչիցա: Եթե հետևեիք կտեսնեիք, թե տեսախցիկները ինչ ադեցություն ունեն : Հնարավո՞ր է ավելի լավ պայմաններ, միգուցե հնարավոր էր, սակայն դա ԱԺ-ի խնդիրը չէ», - նշեց նա: Նախարարի խոսքերով, եթե որոշում եք արագաչափերը չդնեք, օրենքը պետք է փոխեք: «Ի պաշտոնե ես տեղյակ եմ մի շարք խնդիրների, որոնք այս ոլորտում առաջացել են: Այստեղ մեղադրել , թե սա ենք անում, դիտավորյալ ենք անում, սխալ է: Սա այն պահն է, որ խախտում են անում, չտուգանվի՞», - նշեց նախարարը: