«Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանին
24 մարտի, 2014թ., Երեւան
Նախապատմութիւնը Ձեզ յայտնի է ինձնից ոչ պակաս. մենք մարտի 16-ին ազդարարեցինք, որ հանրահաւաք եւ երթ ենք անելու մարտի 28-ին։ Պարզուեց, որ «Ժառանգութիւնը» ողջ օրով վարձակալել է հրապարակը։ Մենք առաջարկեցինք՝ ողջ օրը ձեզ, մեզ 1 ժամն էլ բաւական է։ Մենք դեռ չենք կարող պատասխանել, որովհետեւ չգիտենք, թէ ինչ ենք անելու՝ եղաւ պատասխանը։ ԱԻՄ-ը դեռ 10 օր առաջ գրել էր մեր օրակարգը՝ հրապարակային քննարկումներ հետեւեալ խնդիրների վերաբերեալ՝
1. Կուտակայինի մասին Սահմանադրական դատարանի որոշման գնահատումը քաղաքացիների ինքնորոշման իրաւունքի տեսանկիւնից.
2. Անդրադարձ հակահայկական լենին-աթաթուրք պայմանագրին միջազգային իրւունքի տեսանկիւնից, (արդէն կայ ԱԳ նախարարութեան արձագանքը).
3. Հայաստանը համաշխարհային վերջին գործնթացների (Ռուսաստան-Ուկրաինա հակամարտութիւն) պայմաններում, մասնաւորապէս ՄՄ եւ ԵՄ առնչութիւնների հետագայ զարգացումներն ու հնարաւոր մարտահրաւէրները.
4. Հայաստանում իրավիճակի փոփոխութիւնների հնարաւոր տարբերակները՝ հեռնակարները եւ այլն... Նշում էինք, որ հրաւիրեալ են եւ կարող են մասնակցել բոլոր քաղաքական ու հասարակական ուժերը։ …………….Դուք լռում էիք եւ այլեւս հնարաւոր չէր սպասել։ Բնականաբար Ձեզ հետ հակադրուելուց խուսափելով մենք քաղաքապետարանի հետ այլ բան պայմանաւորուեցինք եւ սկսեցինք մարդկանց իրազեկումը՝ առ այն, որ մեր միջոցառումը պիտի լինի Արամ Խաչատրեանի արձանի մոտ՝ ժամը 16։00․ այնտեղից էլ երթը՝ կառավարութեան մոտով եւ Սահմանադրական դատարան եզրափակումով։
Դրան յաջորդեց Ձեր յայտարարութիւնը մարտի 22-ին, մասնաւորապէս՝ Ազատութեան հրապարակում, ըստ որի մեզնից մէկ ու կէս ժամ անց դուք պիտի հանրահաւաք անեք ընդամենը 50 մետր հեռաւորութեամբ։ Եւ դեռ հրաւիրում եք միանալ։ Սա՞ էր Ձեր գլխաւոր խնդիրը։ Մենք առաջարկում ենք Ձեզ՝ միասնութեան մասին հրապարակաւ ելոյթ ունեցած անձին մինչեւ 28-ը իսկապէս միասնական ճակատի վերաբերեալ յայտարարի գալ եւ առանձին 2 հանրահաւաքների փոխարէն անել մէկը՝ ժամը 16։00-ին, որից յետոյ կհասցնենք նաեւ արտոնուած քայլերթով գնալ կառավարութիւն եւ սահմանադրական դատարան։
Գրաւոր ենք դիմում, ոչ թէ այն պատճառով, որ Ձեր բանաւոր խօսքին չենք հաւատում, այլ որովհետեւ աշխարհում ընդունուած կարգին չենք ուզում հակադրուել։
ԵԹէ Ձեր պատասխանը ուշանայ, հնարաւոր է, որ մենք մեր հանրահաւաքը դարձնենք աիմականների հերթական հրապարակային հանդիպում եւ դրանից յետոյ ընդունելով Ձեր հրաւէրը՝ միասին (քանի որ դուք ոչ օրակարգ ունեք եւ ոչ էլ ձեւաչափ) մեր պատկերացրած ձեւով շարունակենք մեր միջոցառումը։
Հարգանքներով՝ ԱԻՄ առաջնորդ Պարոյր Հայրիկեան