Հիմա մեկը կարող է ուրախանալ Ղրիմի գրավումով, մյուսը՝ տխրել, սակայն դրանք այնքան երկրորդական բաներ են միջազգային հարաբերությունների համար, որ չարժի էլ այդ զգացմունքային ռեակցիաներին անդրադառնալ, իսկ կարևորն այն է, որ միջազգային հարաբերություններում խաղի կանոններ են խախտվել, որի հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել, քան պարզապես տարածքային կորուստները:
Ասածիս վկայությունն այն է, որ արդեն Թուրքիան իրեն թույլ է տալիս մտնել Սիրիայի տարածք, և ի թիվս այլ գյուղերի գրավել նաև Սիրիայի հայկական Քեսաբ գյուղը, որին որևէ միջազգային արձագանք չհետևեց:
Եվ այս ամենը դեռ ծաղիկներ են, իսկ ծաղկեփնջերը իրենց շատ ուշացնել չեն տա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/668306053208848?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել