Lragir.am-ը գրում է
Այսօրվա երիտասարդ սերունդը նոր շունչ է հաղորդում ու արթնացնում բոլոր նրանց, ովքեր համակերպվել են նախընտրական խոստումներին և այն կուլ տալով օրվա կենսագոյություն են փորձում պահպանել։ Ժամանակն է, որ իշխանությունը ըմբռնումով մոտենա ստեղծված իրավիճակին, ճիշտ գնահատի այն և պարզապես սթափվի։
Դեմ եմ քաղաքացիական նախաձեռնությունը թևակոխում է նոր փուլ՝ աշխատող երիտասարդ քաղաքացին ոչ թե փորձում է ավագ սերնդի նման հարմարվել իշխանության քմահաճույքներին, այլ ամուր կանգնած իր իրավունք է պաշտպանում և իրապես իրավական պետության շինարարությամբ է զբաղված։
Կենսաթոշակում պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը խաբկանք է ոչ միայն այսօրվա և վաղվա սերնդի նկատմամբ, այլ այն մեծ հաշվով վտանգավոր խաղ է պետության ապագայի նկատմամբ։
Պետականաշինությունը բարդ գործընթաց է և այն չի կարելի թողնել օրվա իշխանության անձնական նպատակահարմարության շրջանակներում, քիմքին հաճելի։
Բոլոր նրանք, ովքեր փորձում են կենսաթոշակում պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը ներկայացնել իբրև ապագայի նկատմամբ տեսլական ունեցող իշխանության պատասխանատվություն մեծ հաշվով թյուրիմածություն են ստեղծում այսօրվա քաղաքացիների նկատմամբ։
Ժողովրդավարական երկրում օրենքի ընդունումը հատկապես սոցիալական ոլորտում չպետք է լինի իշխանության ինքնանպատակ կամքի դրսևորում կամ քմահաճույք։ Սոցիալական ոլորտում ընդունված օրենքը պետք է ցնծությամբ ընդունվի, եթե նա իրապես շահեկան է հանրության համար, իսկ պարտադիրի ներդրումը առաջացրել է ոչ միայն դժգոհություն և տարակուսանք, այլ այն ցույց է տալիս առայժմ երթերով դժգոհություն…
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/96717
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



