Lragir.am-ը գրում է
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը կոչ է արել երկրի իշխանություններին, ինչպես նաեւ դաշնակից պետություններին` Ռուսաստանին հանել միջազգային որոշ կազմակերպություններից: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Հեյգը հայտարարել է, որ Ղրիմի` ՌԴ-ին միանալուց հետո, Մեծ Բրիտանիան եւ նրա դաշնակիցները պետք է Ռուսաստանի համար կառուցեն «նոր գործընկերություն»:
 
«Դա պետք է ենթադրի միջազգային որոշ կազմակերպություններից Ռուսաստանին հեռացնելը, ռազմական համագործակցության եւ զենքի վաճառքի վրա երկարաժամկետ արգելքների սահմանումը, Ռուսաստանի ազդեցութան սահմանափակումը մնացած Եվրոպայում»,- հայտարարել է բրիտանացի նախարարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել