Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է itar-tass-ը, «Մեծ յոթնյակի» հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի ճգնաժամային դրությունը և Ռուսաստանի հանդեպ հետագա քաղաքականությունը, կանցկացվի Նիդերլանդների վարչապետի նստավայրում: Այս մասին լրագրողներին հայտնել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Բեն Ռոդսը:

«Հանդիպումը կկայանա մարտի 24-ին՝ միջուկային անվտանգության գագաթնաժողովի աշխատանքային հանդիպումների ավարտին»,-ասել է Ռոդսը:

Հանդիպման կազմակերպման նախաձեռնությունը Վաշինգտոնինն է: Ռոդսը նշել է, որ հանդիպումն Ուկրաինայում գործողությունների համար Ռուսաստանին մեկուսացնելու իրենց ջանքերի մաս է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել